211652_close_icon
views-count7848 դիտում article-date 18:47 24-09-2017

Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Իրաքյան Քրդստանի հետ սահմանին

Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսն այսօր Իրաքի հյուսիսային մասի հետ սահմանին մեծամաստաբ զորավարժություններ է սկսել։ Այդ մասին հայտնում է Sepanews-ը։ Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Քրդստաբի ինքնավար հանրապետությունում անցկացվելու է անկախության հանրաքվե, ինչին կտրականապես դեմ է հանդես եղել Բաղդադը։ Պաշտոնական Թեհրանը նույնպես հայտարարել է, որ դեմ է այդ հանրաքվեին, քանի որ Իրաքը համարվում է Իսլամական Հանրապետության հիմնական գործընկերներից մեկը։ «Մուհարրամ» անունը կրող զորավարժություններն անցկացվում են Արևմտյան Ադրբեջան նահանգի Օշնևիե քաղաքի մոտակայքում։ Կիրառվում են անօդաչուներ, ականանետեր, հրթիռներ, ներգրավված են նաև զրահատանկային ստորաբաժանումները։

Նմանատիպ նյութեր