211652_close_icon
views-count14319 դիտում article-date 22:32 24-09-2017

Սաուդյան Արաբիայում 85 տարի անց կանանց թույլատրվել է գնալ մարզադաշտ

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ թույլատրել են կանանց գնալ մարզադաշտ, հաղորդում է Reuters-ը։ Վերջին անգամ այդ երկրի կանայք նշված հնարավորությունն ունեցել էին 1932 թվականին։ Նրանց, սակայն, թույլատրվել է այցելել միայն թագավոր Ֆահդի անվան մարզադաշտ։ «Տեսիլք 2030» ծրագրի շրջանակներում իշխանությունները փորձելու են բարեփոխումներ կատարել սպորտային ու ժամանցային ոլորտներում։

Նմանատիպ նյութեր