211652_close_icon
views-count5290 դիտում article-date 23:13 24-09-2017

Մեծ Բրիտանիան անօդաչուներ է գնել, որոնք չեն կարող թռչել անձրևի ժամանակ. Sunday Times

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել Desert Hawk III անօդաչու թռչրող սարքեր, որոնք տեխնիկապես չեն կարող թռչել անձրևային եղանակի պայմաններում։ Այդ մասին գրում է բրիտանական հեղինակավոր The Sunday Times թերթը։ Թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, նշում է, որ գործարքն արժեցել է 15 մլն եվրո, որից անօդաչուները գնելու համար վճարվել է 11.8 մլն եվրո, իսկ 3.3 մլն եվրոն ծախսվել է տեխնիկական սպասարկման վրա։ «Անձրևի պայմաններում կենտրոնացման համակարգը չի աշխատում, ինչն էլ հանգեցնում է անօդաչուի կործանմանը»,-ասել է աղբյուրը։ Lockheed Martin կորպորացիան, որն արտադրում է նշված անօդաչուները, հայտարարել է, որ անձրևի պայմաններում թռչելու համար հարկավոր է թարմացում կատարել։

Նմանատիպ նյութեր