5363 դիտում
20:48 25-09-2017
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դոմիկում Պետրոսյանների 6 հոգանոց ընտանիքն ապրում է արդեն 22 տարի։ Ընտանիքի հայրը՝ Սամվել Պետրոսյանը, զբաղվում է մրգի և բանջարեղենի սեզոնային առևտրով։
Ընտանիքի մայրը՝ Մարիամը, չի աշխատում։ Ավագ որդին՝ Նարեկը, նոր է վերադարձել Արցախի Եղնիկներում ծառայությունից։
Դուստրը՝ Լիանան, ամուսնալուծությունից հետո վերադարձել է հայրական տուն՝ 1-ամյա դստեր՝ Ֆլորայի հետ։ Ընտանիքի վեցերորդ անդամը դպրոցական Կարենն է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական բնակարան Մուշ 2 2 թաղամասում։
Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանն անձամբ հանձնեց նոր բնակարանի բանալիները ընտանիքին։
Պետրոսյանների ընտանիքը 31-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ Ընտանիքների վերաբնակեցումը հնարավոր է դարձել 2014-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարի, հետագայում կատարված դրամահավաքների, անհատ բարերարների հանգանակությունների, ինչպես նաև Հիմնադրամի՝ Գերմանիայի տեղական մարմնի ֆինանասավորման շնորհիվ։
[b]«Հայաստան» համահայկական հիմնադրամ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
5537 դիտում
20:10 25-08-2017
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20788 դիտում
19:04 01-12-2017
Գյումրիի «դոմիկում» ապրող 33-րդ ընտանիքը տուն ստացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
25957 դիտում
21:13 08-12-2017
Գյումրիի դոմիկում բնակվող 34-րդ ընտանիքը նոր բնակարան ստացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2020 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան