24794 դիտում
20:10 25-09-2017
Թբիլիսյան մանկապարտեզի երկրորդ հարկից երեխա է վայր ընկել: տնօրենի արձագանքը փոթորիկ է առաջացրել
3-ամյա երեխան վայր է ընկել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Զեմո Պոնիչալա ավանի №206 մանկապարտեզի երկրորդ հարկի պատուհանից:
Երեխան տեղափոխվել է մայրաքաղաքի Ինգորովկա հիվանդանոց դեմքի և գլխի վնասվածքներով, աջ թոքի սալջարդով: Շտապօգնության բաժնի ղեկավար Բեսարիոն Կավլաշվիլիի խոսքով՝ երեխան գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ մանկապարտեզի տնօրեն Մարինա Գոգոլաձեն հայտարարել է լրագրողներին, որ դաստիարակները երեխային առանց ուշադրության չեն թողել: Նրա խոսքով՝ «երեխան ինկլյուզիվ էր» և «բառացիորեն դուրս է պրծել դաստիարակի ձեռքից»:
«Մենք բոլորս այնտեղ էինք, սակայն դուք գիտեք, թե ինչպես են իրանց պահում ներառական երեխաները: Երեխան սրանից առաջ էլ էր ամեն օր փորձում նետվել և այսօր նա ի վերջո արեց դա», — ասել է Գոգոլաձեն:
«Ներառական» ասելով՝ տնօրենը նկատի ունի սահմանափակ կարողություններով երեխա:
Նրա մեկնաբանությունները սոցցանցերում հսկայական քննադատություն են առաջացրել որպես ոչ էթիկական:
Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն դիմել է Մանկապարտեզների կառավարման գործակալություն մանկապարտեզի տնօրենի և մի քանի դաստիարակների իրավասությունները կասեցնելու խնդրանքով:
[url=https://jam-news.net/?p=60707&lang=hy]JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
34393 դիտում
10:26 07-07-2022
Երևանում՝ Թբիլիսյան խճուղի 9/3 հասցեում կառուցվող շենքից 59-ամյա բանվորը վայր է ընկել և տեղում մահացել
14400 դիտում
19:10 08-06-2014
Ջրվեժի Մայակ թաղամասի բարձրահարկ շենքի 6-րդ հարկից երիտասարդ աղջիկ է վայր ընկել. հանգամանքները պարզվում է
Այս բաժնից
535 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար
859 դիտում
13:26 01-02-2025
Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին
727 դիտում
12:23 01-02-2025
Կանցլերի թեկնածուն ջախջախվել է․ The Guardian