211652_close_icon

Վաշինգտոնը կարող է սահմանափակել ՌԴ ռազմական ավիացիայի թռիչքներն իր տարածքի վրայով. ՌԴ ԱԳՆ

views-count3212 դիտում article-date 15:20 26-09-2017
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պնդում է, որ Վաշինգտոնը կարող է սահմանափակել ԱՄն-ի տարածքի վրայով ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքները։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, որոշումը կարող է ուժի մեջ մտնել 2018 թվականի հունվարի 1-ից։ Միևնույն ժամանակ գերատեսչությունում հայտնել են, որ Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի քայլի պատասխան միջոցառումները։ Նշենք, որ նշված թռիչքները մինչ օրս պարբերաբար իրականացվել են «Բաց երկնքի մասին» միջազգային պայմանագրի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր