8584 դիտում
14:41 27-09-2017
Վարշավայում տեղի է ունեցել ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեպտեմբերի 26-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի, ինչպես նաև Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցուն հատուկ արտոնության շնորհման 650-ամյա հոբելյանին:
Ընդունելությանը մասնակցում էին Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, սենատորներ, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Լեհաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների բազմաթիվ դեսպաններ, առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, անվանի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևորականներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով հիշատակեց երկու երկրների նախագահների շնորհավորական ուղերձները, խոսեց անկախության համար հայ ժողովրդի պայքարի մասին: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության անկախության հետ այս տարի նշվող երկու հոբելյանները լավագույն վկայությունն են հայ-լեհական բարեկամության հարուստ պատմության, փոխադարձ եղբայրական սիրո և հարգանքի: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ Լեհաստանի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարությանը՝ հիշատակելով Լեհաստանի հայ համայնքի նշանավոր մշակութային և զինվորական գործիչներին, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամ մեծանուն լեհերին:
Միջոցառմանը հայկական երաժշտության կատարումներով հանդես եկավ Լեհաստանի Կալիշ քաղաքում գործող երգչախումբը: Լեհ-հայկական հիմնադրամի կողմից կազմակերպվեց Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո անկացված լեհ նկարիչների՝ Հայաստանին նվիրված գեղանկարչական աշխատանքների մրցույթին ներկայացված նկարների ցուցահանդես:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
10357 դիտում
15:01 23-09-2017
Բաթումում տեղի է ունեցել ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
9072 դիտում
14:54 04-10-2017
Օդեսայում տեղի է ունեցել ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
967 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում