211652_close_icon
views-count2350 դիտում article-date 20:40 27-09-2017

ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա նիստը կանցկացվի Հայաստանում. ՀՀ գլխավոր դատախազի ՌԴ այցի արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 27-ին Կազանում մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Բացի ՀՀ-ից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, դիտորդի կարգավիճակով՝ Ղրղզստանից և Տաջիկստանից: Նիստի ընթացքում քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագիծն ու դրանից բխող հակակոռուպցիոն պայքարի կոնցեպցիայի մշակման ընթացքը: Վերջիններս ուղղված են ԱՊՀ-ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանը, անդամ երկրների միջև այս ոլորտում փոխգործակցության սկզբունքների, խնդիրների և ձևաչափերի հստակեցմանը: Միջպետական խորհրդի անդամները անդրադարձել են նաև ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության կառուցակարգերին, հաստատել Խորհրդի 2018թ. գործունեության պլանը, ստորագրել նիստի եզրափակիչ բոլոր փաստաթղթերը: Կանոնադրությամբ սահմանված կարգով Խորհուրդը մեկամյա ժամկետով ընտրել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմը: Մասնավորապես ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան ընտրվել է Խորհրդի նախագահ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ստանձնել է Խորհրդի համանախագահի պաշտոնը՝ որպես հաջորդ տարի նախագահությունն ընդունող կողմ: Այս կապակցությամբ իր խոսքում նա նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա հերթական նիստը Հայաստանում ընդունելուն՝ նկատի ունենալով նմանատիպ ձևաչափով ֆորումներ անցկացնելու կուտակված հարուստ փորձը: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր