211652_close_icon
views-count19332 դիտում article-date 14:28 28-09-2017

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված զինվորը Գերմանիայում բուժվելու համար մեր օգնության կարիքն ունի. նրան գումար է հարկավոր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: 2016 թ. ձմռանը զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և ապրիլի 4-ին ծանր վիրավորւմ ստանալով՝ /ականապայթունային համակցված թորակսաբդոմինալվիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով/: Ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում: Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի դաշնության կլինիկա և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ է 50000 եվրո գումար: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը: [b]ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ[/b] բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ. [b]16046053681800 ՀՀ ԴՐԱՄ 16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ 16046053681802 ԵՎՐՈ 16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ SWIFT: ARMJAM22[/b] Ռոլանդի հեռախոսահամարն ՝ [b]+37493 414 542[/b], հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ [b]+37493 595 634[/b]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր