211652_close_icon
views-count9618 դիտում article-date 16:27 30-10-2017

Ապրիլյան պատերազմում վիրավորված և սայլակին գամված հերոսին կարող են ապաքինել Գերմանիայում. նա հայցում է մեր օգնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Զորակոչվել է բանակ՝ Արցախի սահմանները պաշտպանելու և 2016թ. ապրիլի 4-ին ծանր վիրավորւմ ստանալով՝ ականապայթունային համակցված թորակսաբդոմինալվիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայրենի բժիշկներն արել են ամեն հնարավորը։ Բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում: Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի Դաշնության կլինիկաներից մեկը և ստացել բուժման հրավեր, դրա համար նրան անհրաժեշտ գումարից պակասում է 12000 Եվրո: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստի և Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ. [b]16046053681800 ՀՀ ԴՐԱՄ; 16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ; 16046053681802 ԵՎՐՈ; 16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ; SWIFT: ARMJAM22:[/b] Ռոլանդի հեռախոսահամարն է՝ [b]+37493 414 542[/b], հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +[b]37493 595 634[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր