7494 դիտում
15:33 28-09-2017
Ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման ծրագիր ներկայացրեք. վարչապետ
«Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վերջին շրջանում առավել դրսևորվում է հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերը: Դրանով պայմանավորված՝ առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր»,- այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրմանը:
Հանրապետության մակերևութային մասնավորապես ջրամբարները սնող, ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածությունը ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարումն իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականների հիման վրա վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին մեկ շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր:
Նա կոչ արեց Բնապահպանության նախարարությանը հատուկ ուշադրություն դարձնել այս նախագծին:
Նմանատիպ նյութեր
1486 դիտում
19:09 21-07-2014
Ջրամբարները Սեյսմիկ պաշտպանության ծառայության ուշադրության կենտրոնում
1995 դիտում
14:28 12-09-2015
Փոքր ջրամբարները՝ մեծ խնդիրների լուծման համատեքստում
1437 դիտում
13:48 20-04-2019
Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում