13374 դիտում
17:08 28-09-2017
Թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվում. Վարդան Արամյան
«Մենք բոլոր հարաբերական ցուցանիշները հաշվարկելիս ներկայացրել ենք, որ Հայաստանը դեռևս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկիր»- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պետական պարտքի խնդրին, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա հայտնեց, որ այս տարի ընդհանուր պետական պարտքը՝ ներառյալ նաև Կենտրոնական բանկինը, մոտ 6 միլիարդ 700 միլիոն դոլար է: Նա հնարավոր համարեց, որ մյուս տարի պետական պարտքը կարող է 7 միլիարդը հատել: Նրա կանխատեսմամբ՝ մեզ դեֆոլտ չի սպառնում:
Վարդան Արամյանը նաև անդրադարձավ շարքային քաղաքացու կյանքի բարելավումը գնահատելու չափանիշներին:
«Մենք պետք է նայենք սպառման ցուցանիշներին: Պետք է ուշադրություն դարձնել, որ առաջին եռամսյակում սպառումը աճել է: Մենք կարծում ենք, որ հաջորդ տարի եթե մենք ունենում ենք 4,5 տոկոս իրական տնտեսական աճ, բնականաբար դա ազդելու է մեր ազգաբնակչության սպառման մակարդակի վրա։ Ընդ որում՝ մենք կանխատեսում ենք նաև սպառման աճ շուրջ 3 տոկոս»,- ասաց նա։
Ֆինանսների նախարարը նշեց, որ սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվում:
«Եթե տնտեսական պոտենցիալը և կարողությունները դեռևս թույլ են, խիստ վտանգավոր է գնալ այդ քայլին, քանի որ, եթե չկարողանաս ապահովել միջինով 5 կամ 4 տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի ընթացիկ պարտավորություններդ ապահովես, ստիպված ես լինելու վարկ վերցնել ու տալ թոշակը և աշխատավարձը, ինչի դեպքում մեր ազգաբնակչության հանդեմ նվազագույնը կլինենք անազնիվ»,- ասաց նախարարը:
Նմանատիպ նյութեր
8361 դիտում
09:36 30-09-2017
2018-ի պետբյուջեով նախատեսված չէ թոշակների, աշխատավարձերի բարձրացում. «Ժողովուրդ»
5295 դիտում
14:22 26-07-2018
Միջնաժամկետ ծախսերի ծրագրով աշխատավարձերի ու թոշակների բարձրացում դեռևս նախատեսված չէ. ֆիննախ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»