211652_close_icon
views-count5295 դիտում article-date 14:22 26-07-2018

Միջնաժամկետ ծախսերի ծրագրով աշխատավարձերի ու թոշակների բարձրացում դեռևս նախատեսված չէ. ֆիննախ

Հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձերի և թոշակների բարձրացման որոշում դեռևս չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկվող տարբերակում առայժմ չի նախատեսվում բարձրացում: Նա խորհուրդ տվեց ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, որում ամրագրված են 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշները: «Ես առաջարկում եմ ուսումնասիրել փաստաթղթերը»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «սոցիալական ծախսերն ավելանալո՞ւ են, թե ոչ» ճշտող հարցին: Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացմանը, ապա Ֆինանսների նախարարը նշեց, որ դա տրամաբանական ավելացում է՝ կապված ՀՆԱ-ի հետ: «Ինչպես սովորաբար նախատեսվում է, հենց այդ տրամաբանությամբ էլ անվանական մեծությամբ թվերն ավելանում են պաշտպանական ոլորտում: Այն կախվածության մեջ է ՀՆԱ-ից»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր