211652_close_icon
views-count8364 դիտում article-date 09:36 30-09-2017

2018-ի պետբյուջեով նախատեսված չէ թոշակների, աշխատավարձերի բարձրացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսել է 4 տոկոս գնաճ, ինչը նշանակում է՝ 2018թ. շատ ավելի վատ ենք ապրելու: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 4 տոկոսանոց գնաճը պայմանավորված կլինի ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներով: «Մենք գիտեինք, որ որոշ ապրանքների վրա ակցիզային հարկը կաճի, տուրքերը պետք է ավելանան, դրա համար չպետք է ժամանակ կորցնենք: Ամենակարևորն այն է, որ մենք պետք է այնքան արագ աշխատենք, որ տնտեսական աճը բոլոր խնդիրները կոմպենսացնի, գերազանցի»,- ասել է նա՝ մյուս կողմից ռեալ համարելով կառավարության՝ հաջորդ տարվա բյուջեով խոստացած 4,5 տոկոս տնտեսական աճը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր