211652_close_icon
views-count85533 դիտում article-date 12:49 29-09-2017

«Ոսկե աշուն» օպերացիայի արդյունքում Երևանի «գաի պլաշչադկա» են տեղափոխվել ռուսական կեղծ համարանիշներով Lexus-ն ու BMW X6-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել BMW X6 մակնիշի H769 YX 777 համարանիշի և Lexus մակնիշի Օ780 PC 123 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային Ոստիկանությունը օպերատվ տեղեկություններ էր ստացել, որ նշված ավտոմեքենաների համարանիշները կեղծ են և վարորդները չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։ Որոշ հատվածներում էլ վթարային իրավիճակներ են ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ հորդորում են վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաների չտեղադրեն կեղծ համարաններ, գերձայնային ազդանշաններ, հակառակ դեպքում անկախ ավտոմեքենաների տերերի զբաղեցրած պաշտոններից ու դիրքից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր