4240 դիտում
16:59 29-09-2017
ԱՄՆ-ն հրաժարվել է ստորագրել ՌԴ-ի հետ Սիրիայիում ցամաքային օպերացիաների համակարգման մասին համաձայնագիրը
Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել համաձայնագիր, ըստ որի՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ ծավալվող ցամաքային գործողությունները պետք է համակարգվեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ամերիկյան կողմը, սակայն, մերժել է ռուսական կողմի առաջարկը։
«Պլանը, իրականում, կրկնօրինակն է գործող համաձայնագրի, ըստ որի՝ ռազմական գործողությունները օդում համակարգվում են, սակայն ամերիկյան կողմը մերժել է այն։ Այդուհանդերձ, ինչ-որ չափով մեր միջև համակարգում կա, սակայն ամրագրված չէ որևէ փաստաթղթով»,-ասել է աղբյուրներից մեկը։
Վերջինիս կարծիքով՝ Վաշինգտոնի որդեգրել է նման դիրքորոշում այն պատճառով, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո ստիպված պետք է լինի բացահայտել Սիրիայում իր տեղանքները, ինչից և ակնհայտորեն խուսափում է։
Նմանատիպ նյութեր
3095 դիտում
11:08 05-03-2017
Պենտագոնը մեծացնում է իր կոնտինգենտը Սիրիայիում՝ Ռաքքա քաղաքը գրոհելու նպատակով
Այս բաժնից
616 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
889 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
883 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով