918 դիտում
16:47 30-06-2014
Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգման վերաբերյալ միջազգային ռազմավարական ֆորում
«ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի վերաբերյալ
Ս.թ. հուլիսի 1-2-ը Երևանում կանցկացվի «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը:
Կազմակերպիչներն են՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:
Ֆորումին մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ՀԱՊԿ-ի գիտափորձաքննական խորհրդից: Ֆորումում զեկուցումներով հանդես կգան խաղաղապահության ոլորտի միջազգային փորձագետներ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժումից, Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից:
Ֆորումի աշխատանքներում ներգրավված են մասնակիցներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից:
Ֆորումին հրավիրված են ՀՀ-ում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանները և ռազմական կցորդները, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարները:
Նմանատիպ նյութեր
4237 դիտում
16:59 29-09-2017
ԱՄՆ-ն հրաժարվել է ստորագրել ՌԴ-ի հետ Սիրիայիում ցամաքային օպերացիաների համակարգման մասին համաձայնագիրը
989 դիտում
23:00 21-04-2015
Երևանում կանցկացվի գլոբալ ֆորում՝ ընդդեմ ցեղասպանության հանցագործության
Այս բաժնից
658 դիտում
23:45 17-01-2025
Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր
10966 դիտում
23:30 17-01-2025
36 ժամ ջուր չի լինելու
673 դիտում
23:13 17-01-2025
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ