211652_close_icon
views-count13547 դիտում article-date 18:16 29-09-2017

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառում կանցկացվի

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին, ժամը 17: 00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումն է: Հաջողված ու հետաքրքիր բեմականացումը հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների վերհանումն է: Հայկական տարազներով հարս ու փեսան, մյուս «հարսանքավորներն» ականատեսներին ակամայից մասնակից կդարձնեն տարիներ առաջ կազմակերպվող հայկական հարսանեկան ծեսերին: Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի որոշ առարկաներով, կհնչի զուռնա-դհոլը: Միջոցառմանը կմասնակցեն «Շողակն» համույթը (գեղ. ղեկավար` Հ. Հարությունյան), «Տերյան» մշակութային կենտրոնը (գործադիր տնօրեն` Լ. Մելիքյան), «Մասունք» (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան) և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի (հիմնադիր, ղեկավար` Ս. Փարամազյան) համույթները: [b] «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]

Նմանատիպ նյութեր