10659 դիտում
20:47 07-08-2017
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կներկայացվի հարսանեկան արարողության բեմականացում
Ս. թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կներկայացվի հարսանեկան արարողության բեմականացում:
Այս միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:
Հայկական տարազներով հարսն ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:
Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:
Միջոցառմանն իրենց կատարումներով մեծ շուք կհաղորդեն «Կարին» (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Զվարթնոց» կվարտետը ( գեղ. ղեկավար` Տիգրան Կոնինյան), «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան):
Տոնական միջավայրի անմիջական մասնակիցը կդառնան նաև «Զվարթնոց» արգելոց-թանգարանի այցելուները:
Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը:
Տոմսերի համար խնդրում ենք զանգել 010- 58-74-25, 093-19-96-67 հեռախոսահամարներով:
Նմանատիպ նյութեր
21847 դիտում
16:53 23-07-2017
Հոգևոր երաժշտություն ու բացօթյա կինոդիտում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
991 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր