1423 դիտում
21:55 24-09-2014
«Ղարաբաղ Կարպետը» վերականգնում և տարածում է հայկական գորգագործության ավանդույթները
Ս. թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Երևանում ներկա են գտնվել «Ղարաբաղ Կարպետ» ընկերության ֆիրմային խանութի պաշտոնական բացման արարողությանը:
«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը հիմնվել է 2013թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ: Ընկերությունը գորգագործական արտադրամասեր ունի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի, Հադրութ, Բերձոր, քաղաքներում և Ճարտար գյուղում: «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունում աշխատում են ավելի քան 150 գորգագործներ: Ընկերությունը մեծամասամբ արտադրում է հայկական, և մասնավորապես տիպիկ արցախյան, ինչպես նաև տարբեր քաղաքակրթություններին հատուկ գորգեր: «Ղարաբաղ Կարպետ» ընկերության արտադրանքը հասանելի է նաև ԱՄՆ-ում, ՌԴ-ում և Եվրոպայի ավելի քան 50 երկրներում: Ընկերության նպատակն է հայկական գորգագործության հազարամյակների պատմությունը տարածել ամբողջ աշխարհում:
Գորգագործությունը հայկական և արցախյան տարածքի մշակութային կարևոր բաղադրիչ է, այդ պատճառով էլ դրա զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն առաջին հերթին կարևորվում են հենց ազգային տեսանկյունից: Արցախը եղել է հայկական գորգագործության կարևորագույն կենտրոններից մեկը: Ցավոք, ադրբեջանցիներն իրենց զեղծարար քաղաքականության արդյունքում հայկական, այդ թվում՝ արցախյան գորգերը աշխարհում ներկայացնում են որպես ադրբեջանական: Այսօր Արցախի կառավարությունը հետևողական է արցախյան գորգագործության զարգացման հարցում:
Նմանատիպ նյութեր
13078 դիտում
20:00 29-09-2017
Արցախի պատանիներն ու երիտասարդները սովորում են գորգագործության հմտությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»