211652_close_icon
views-count6715 դիտում article-date 18:22 07-11-2019

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ գլխամասային կառույցն ու մասնաճյուղերն արժանացան «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մրցանակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս [color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]Ի ներկայացուցիչները «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում մասնակցեցին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կազմակերպած՝ «Մեկ օր Ինգոյի հետ» խորագիրը կրող միջացառմանը: «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրենը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշեց, որ միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել: Տարին մեկ անգամ՝ ապահովագրական ընկերությունը գործընկեր բանկերի հետ քննարկում է առաջարկներն ու նորարարությունները, նախանշում՝ գալիք տարվա անելիքները: Ապահովագրական գործակալության գործադիր տնօրենը կարևորեց երկուստեք համագործակցությունը: Այնուհետև «Ինգո Արմենիայի» աշխատակիցները գործընկեր բանկերին ներկայացրին ապահովագրական ոլորտի զարգացման միտումներն ու վերջին նորությունները՝ ամփոփելով այս տարվա ընթացքում Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգևատրվեցին և հավաստագրեր ստացան լավագույն ցուցանիշներ արձանագրած բանկերն ու դրանց մասնաճյուղերը: Պատվոգրերի և մրցանակների արժանացան նաև «[color=#EF2929]ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ[/color]» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը՝ արդյունավետ համագործակցության, իսկ Վանաձոր, Գյումրի և Ագարակ մասնաճյուղերը՝ ապահովագրական ապրանքատեսակների ակտիվ վաճառքներ իրականացնելու համար: Կարևորելով բանկերի և ֆինանսական կառույցների դերը ապահովագրական ոլորտի զարգացման գործում՝ «Ինգո Արմենիա» ընկերությունը բարձր գնահատեց իր գործընկերների աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց աճող ցուցանիշների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր