9134 դիտում
15:37 28-12-2016
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի համար այս տարի նշանավոր տարի էր. հավակնոտ ծրագրերը շարունակվելու են 2017-ին, ինչպես ժողովուրդն է ասում՝ «եթե ԱՊՊԱ, ապա ԻՆԳՈ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի համար 2016-ը նշանավոր տարի էր: Ֆինանսական տեսանկյունից ընկերությունն իր առաջ դրել էր բավականին հավակնոտ ծրագրեր և տարվա փակման նախնական արդյունքներն արդեն փաստում են, որ ընկերությունը հաջողել է իր ծրագրերում:
Նախորդ ամիսների նախնական արդյունքներով ընկերությունը`
* Տնօրինում է շուրջ 11 մլրդ դրամ ակտիվներ
* Ունի շուրջ 7 մլրդ դրամ պարտավորություններ
* Սեփական կապիտալի մեծությունը 3,9 մլրդ դրամ է
* Հավաքագրել է 8.4 մլրդ դրամ ապահովագրավճար՝ կատարելով շուրջ 3.4 մլրդ դրամ հատուցում
* Զուտ շահույթը կկազմի ավելի քան 900 մլն դրամ
* Շահութաբերությունն ըստ կապիտալի (ROE) - 25%
* Շահութաբերությունն ըստ ակտիվների (ROA) – 10%
* Վճարած հարկերի ծավալը՝ ավելի քան 400 մլն դրամ
* Ընկերությունում ներկայումս աշխատողների թիվը 267 է, նախորդ տարվա համեմատ աճը՝ 14%:
Շարունակական զարգացման ուղին ընտրած ընկերությունում մշտական ուշադրության կենտրոնում է ֆինանսական կայունության ապահովումը: Դա արտացոլող 2 հիմնական ցուցանիշներն են՝ վճարունակությունը, որով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն 50%-ով գերազանցում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջները, և ընկերության իրացվելիության ցուցանիշը, որը գրեթե 2 անգամ գերազանցում է նորմատիվային մեծությունը: Արձանագրած ցուցանիշները թույլ են տալիս վստահաբար ասել, որ ընկերությունն ունի ամրության մեծ պաշար իր ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին կատարելու համար։
2016-ին ընկերությունն ամրապնդել է նաև առաջատարի իր դիրքերն ապահովագրական գործունեության ուղղություններից շատերում:
Հավաքագրած ապահովագրավճարների ծավալով առաջատարն է ապահովագրական շուկայում մատուցվող 10 ապահովագրության տեսակներից 7-ով, որոնք են.
1. Կասկո ապահովագրությունը
2. Գույքի ապահովագրությունը
3. Առողջության ապահովագրությունը
4. Տուրիստական պահովագրությունը
5. Դժբախտ պատահարներից ապահովագրությունը
6. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունը
7. Օդանավերի ապահովագրությունը:
[b]Հատուցումների մասին
[/b]
Անդրադառնանք հանրության համար թերևս առավել հետաքրքիր մասերից մեկին՝ վճարված ապահովագրական հատուցումներին: Ավարտվող տարում կատարված հատուցումների հիմնական ուղղություններն են եղել ԱՊՊԱ-ն, Կասկո-ն և Առողջության ապահովագրությունը:
* ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրատեսակներով հատուցման դիմումների քանակը կազմել է 9,808, որոնցից մերժվել է 165-ը (1.6%), իսկ բավարարված դիմումների քանակը կազմել է 10,211, որոնց գծով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն վճարել է շուրջ 1,9 մլրդ ՀՀ դրամ հատուցում:
* ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ապահովագրության գծով ստացվել է 46,361 դիմում, որոնցից բավարարվել է 45,882-ը (99%):
* Վճարված հատուցումների գումարը կազմել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ:
[b]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն` լավագույն դուստր ընկերություն
[/b]
Վերջերս Մոսկվայում ԻՆԳՈ խմբի տարեկան միջոցառման ժամանակ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն արժանացավ մրցանակի և ճանաչվեց լավագույն դուստր ընկերություն «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերության՝ ԱՊՀ երկրներում և առավելապես ՌԴ-ում գործող 17 դուստր կազմակերպությունների շարքում:
[b]2017թ. հոբելյանական տարի
[/b]
2017-ին լրանում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնադրման 20 ամյակը, և գալիք տարվա համար ընկերությունը պլանավորել է զարգացման 3 հիմնական ուղղություն՝ թվայնացում, սպասարկման որակի բարելավում և ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների ցանկի ընդլայնում:
1. Թվայնացում
20 ամյակը նշանավորվելու է թվայնացում խորագրի ներքո:
Ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի շուրջ 400 հազար բնակիչներ ակտիվ օգտվում են ապրանքների ձեռք բերման և վճարման էլեկտրոնային համակարգերից: Էլեկտրոնային ուղիներով ապահովագրական ծառայությունների մատուցումն արդեն հասունացած և պահանջված ծառայություն է, որը կոչված է թեթևացնելու ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունները:
ՆՈՐ համակարգ` ԱՊՊԱ օնլայն
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կողմից ներդրված այս բացառիկ համակարգի շնորհիվ քաղաքացիները կարող են աշխարհի ցանկացած կետից ինքնուրույն կնքել ապահովագրության պայմանագիր և կատարել վճարում՝ չհեռանալով համակարգչից:
2. Հաճախորդների սպասարկման որակի բարելավում
§ Պլանավորվում է հատուցման նիստերը հաճախորդների համար դարձնել ավելի թափանցիկ և հանրային: Նիստին ապահովագրված անձանց շահերը կներկայացվեն հենց հաճախորդների կողմից:
§ Ապրիլից պլանավորվում է անցում ԱՊՊԱ հատուցումների ուղիղ վճարման համակարգին: Նոր համակարգով ապահովադիրները հատուցում ստանալու են անմիջապես այն ապահովագրական ընկերությունից, որտեղ ապահովագրված է իրենց մեքենան: Ընկերությունում հավատացած են, որ սպասարկման որակի բարելավման շնորհիվ գալիք տարում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հաճախորդների բանակը էլ ավելի կշատանա. ուղղակի հատուցման համակարգի պայմաններում հաճախորդների համար ապահովագրական ընկերություն ընտրելու հարցում որոշիչ գործոն լինելու է սպասարկման որակը:
3. Ֆիզիկական անձանց համար նախատեսված պրոդուկտների ավելացում
Արդեն մշակվել է և 2017թ-ին ներկայացվելու է ֆիզիկական անձանց կամավոր առողջության ապահովագրության պրոդուկտը: Այսուհետ ֆիզիկական անձինք նույնպես կարող են ունենալ առողջության անհատական ապահովագրություն:
[b]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ հայկական բանակի կողքին
[/b]
Ընկերության ղեկավարության և աշխատակիցների համատեղ որոշման համաձայն՝ ընկերությունը 2016-ի ամանորյա կորպորատիվ միջոցառում չի անցկացնելու: Միջոցառման համար նախատեսված ամբողջ գումարը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ուղղելու է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին:
Մեր բանակին աջակցելու ծրագրերը շարունակվելու են նաև 2017թ-ին:
Ընկերությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ փոխհատուցելու է նաև զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին ընկերության աշխատակիցների աշխատավարձի հաշվին ուղղվող վճարները, որոնք ուժի մեջ մտնողն նոր օրենքով պարտադիր են բոլոր աշխատող քաղաքացիների համար:
Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+