50411 դիտում
21:18 29-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 49-ամյա նախկին ամուսնու ծեծն ու սպանության փորձը նախկին կնոջ նկատմամբ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ ՝ սեպտեմբերի 28-ին, Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 22:00-ի սահմաններում Շենգավիթի Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում ծեծկռտուք է և ամուսինը սպառնում է կնոջը սպանել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել քրեական հետախուզության բաժանմունքի և Համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ նշված շենքի 125 բնակարանում նախկին ամուսինը՝ 49-ամյա Արամայիս Խառատյանը, ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ 47-ամյա Նունե Հովսեփյանին:
Վերջինս մարմնի և գլխի մասերում ստացել է վնասվածքներ ու եթե Շենգավիթի ոստիկանները օպերատիվորեն չարձագանքեին հեռախոսազանգին, ապա չէր բացառվում, որ Ա. Խառատյանը ավելի դաժան վարվեր Ն. Հովսեփյանի հետ:
Պարզվել է նաև, որ նախկին կնոջ տուն նա մտել է դուռը կոտրելով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: