211652_close_icon
views-count62621 դիտում article-date 19:16 26-07-2023

Արտակարգ դեպք Ոստիկանության Սևանի բաժնում. կալանավորին փախցնելու փորձը ոստիկանների պրոֆեսիոնալ ու օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է. կազմակերպիչները հայտնվել են «Կտուրից փախածները» օպերացիայի մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ծառայողը իր աչալրջության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կանխել է ձերբակալվածների պահման վայրից, կարելի է ասել արդեն ժողովրդի լեզվով ասած «եփած փախուստի փորձը»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ ծառայության ձերբակալվածների պահման վայրի ոստիկան Կ. Հայրապետյանը կեսգիշերից հետո հերթական շրջայցի ժամանակ 2-րդ խցի դիտանցքից ներս է նայել և այնտեղ գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Սուրիկ Ա.-ի կողմից նկատել է տարօրինակ, անհանգիստ վարքագիծ:

Կ. Հայրապետյանը բացել է խցի դուռը, մտել ներս, որպեսզի հասկանա պատճառը և կալանավորի հետ զրույցի ժամանակ նկատել է խցի մետաղապլաստե կոնստրուկցիաներից պատրաստված պատուհանը բաց է դեպի դուրս:

Մոտենալով պատուհանին՝ ոստիկանության ծառայողը լսել է «Սուրո-Սուրո» բացականչությունը:

Ոստիկանության ծառայողը անմիջապես դուրս է եկել խցից, փակել դուռը և սեղմել ազդանշանային կոջակը, ապա դուրս եկել զբոսաբակ, որտեղ սակայն ոչ ոքու չի նկատել: Կատարվածի մասին Կ. Հայրապետյանը տեղեկացրել է հերթափոխի ավագին: Վերջինս էլ դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, օրվա պատասխանատու հերթապահ Կարեն Ավետիսյանին: 

Կ. Ավետիսյանն ու հերթափոխի ավագը բարձրացել են ձերբակալվածների պահման վայրի բացօթյա զբոսաբակի ցանցապատ տանիքի վրա, որտեղ էլ հայտնաբերել են սավանի մեջ փաթեթավորված, երկաթե արգելքներ կտրելու համար նախատեսված հատուկ գործիք: 

Ահազանգով դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: 

Տեղում Ա. Զոհրաբյանի որոշմամբ ստեղծվում է օպերտաիվ խումբ և իրկանացվում է հատուկ օպերացիա, որը կրում է «Կտուրից փախածները» անվանումը:

Օպերացիայի արդյունքում ստացված օպերատիվ տեղեկություններով Սևանի ոստիկանները տաք հետքերով ժամը 01:30-ի սահմաններում, Սևան քաղաքի Սայաթ Նովայի փողոցից ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրից կալանավորին փախցնելու փորձ կատարելու հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալում և ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ 32-ամյա Արման Հ.-ին, 38-ամյա Սարգիս Հ.-ին և 32-ամյա Գրիգոր Մ.-ին:

Վերջիններս եղել են Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով: 

Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվելէ  վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր