30792 դիտում
22:19 29-09-2017
Երևանում վրաերթի է ենթարկվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ Մինսկի Ռադիոտեխնիկայի քոլեջի 61–ամյա տնօրենը
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 60-ամյա Վազգեն Թորոսյանը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 AA 248 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, Մինսկ քաղաքի Գազետա Զվեզդա պողոտայի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Անկուդային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կնետրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ վրաերթի ենթարկված Ս. Անկուդան աշխատում է Մինսկի Ռադիոտեխնիկայի քոլեջում՝ որպես տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
107013 դիտում
20:57 16-09-2017
Արտակարգ դեպք Արտաշատում. Քոլեջի 15-ամյա ուսանողը դանակահարել է քոլեջի 16 և 18-ամյա ուսանողների