Մակրոնը Իրաքի նախագահին հրավիրել է Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Իրաքի նախագահ Հեյդար ալ-Աբադիին հրավիրել է հոկտեմբերի 5-ին այցելել Ֆրանսիա։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մակրոնը հայտարարել է, որ այցի ընթացքում քննարկվելու են նաև Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին առնչվող հարցեր։
Գործակալության տվյալներով՝ ալ-Աբադին ընդունել է Մակրոնի հրավերքը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել Իրքի առաջնորդին քրդական հանրաքվեից հետո աջակցել երկրում միասնականությանը։