211652_close_icon
views-count4303 դիտում article-date 21:34 30-09-2017

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հանդիպել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին: Ողջունելով երիտասարդներին՝ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խոսել է «Դաշնակցության»՝ խորհրդարանում ներկայացված սոցիալիստական խմբակցության՝ պետականաշինության, խորհրդարանական գործունեության և արտաքին քաղաքականության բնագավառներում ունեցած դերի մասին: Արմեն Սարգսյանը և խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, պատասխանելով երիտասարդների առաջադրած հարցերին, անդրադարձել են Արցախի խորհրդարանի կառուցվածքին, կին և տղամարդ պատգամավորների համամասնությանը, խորհրդարանում երիտասարդների ընդգրկվածությանը, այս պահին քննարկվող օրենսդրականնախագծերին, իշխանություն և ընդդիմություն ներկայացնող խմբակցությունների համագործակցությանը: Ամփոփելով հանդիպումը՝ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության և սոցիալիստական երիտասարդների միջազգային միության կապն այսուհետ ավելի կամրանա:

Նմանատիպ նյութեր