211652_close_icon

Արարատի մարզի գյուղերից մեկից գողացել են 90-ամյա թոշակառուին և գործընկերոջը պատկանող թվով 28 հատ մեղվափեթակ

views-count26067 դիտում article-date 16:29 26-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հափշտակել են Նոր Կյուրին գյուղում գտնվող այգում տեղադրված թվով 28 փեթակները՝ մեղվաընտանիքների հետ միասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 18-ին՝ ժամը 23։00-ից մինչև մարտի 19-ը 09։00-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել են Նոր Կյուրին գյուղի 21-րդ փողոցի 4-րդ հասցեին կից գտնվող այգում տեղադրված Գեղարքունիքի մարզի բնակիչ 90-ամյա Ալբերտ Պ․-ին պատկանող ընդհանուր 28 հատ մեղվի փեթակները՝ մեղուների հետ միասին:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր