47279 դիտում
20:58 30-09-2017
Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում (մուտքը Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկի կողմից):
Հայաստանի ԱԱԾ-ն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2017 թվականի սեպտեմբերի 30-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը:
Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում, որին նվիրել է իր ողջ գիտակցական կյանքը:
Ծնվել է 1946թ. Լենինական (Գյումրի) քաղաքում:
Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
1969 թվականից ծառայել է անվտանգության մարմինների համակարգում: Մասնագիտական կրթություն է ստացել անվտանգության մարմինների հատուկ ուսումնական հաստատություններում:
Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերատիվ լիազորից հասնելով մինչեւ ստորաբաժանման ղեկավար:
2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական:
Աշխատանքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար Գորիկ Հակոբյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության եւ արտասահմանյան երկրների բազմաթիվ պարգեւների:
«Երկրորդ աստիճանի Մարտական խաչի» շքանշանակիր է:
Պարգեւատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» եւ ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, ինչպես նաեւ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի», «Արիության», «Մարտական ծառայության» մեդալներով:
Գորիկ Հակոբյանի ղեկավարությամբ ձեւավորվել է ազգային անվտանգության մարմինների աշխատողների մի ամբողջ սերունդ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը եւ անձնակազմը խոր վշտով սգում են Գորիկ Գուրգենի Հակոբյանի մահը եւ իրենց ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին»:
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
21:15 16-12-2023
Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
1714 դիտում
21:31 22-12-2022
Գալուստ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
79450 դիտում
17:30 20-12-2020
Սիրված երևանցու, ոստիկանության գնդապետի հոգեհանգիստը տեղի է ունենալու Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Այս բաժնից
637 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
718 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին