Կատալոնիայում ընթացող հանրաքվեն օրինական է. Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեկը քննադատել է Կատալոնիայում անցկացվող անկախության հանրաքվեի ժամանակ Իսպանիայի ոստիկանական ուժերի կողմից կիրառվող ռետինե փամփուշտներն ու մահակները:
Հանրաքվեն օրինական է և ոստիկանների կողմից ուժի կիրառումը՝ անընդունելի, հայտնել է Ու. Լունաչեկը:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/01/1078740/]Հիշեցնենք[/url], որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն աննախադեպ սահմանադրական ճգնաժամի պատճառ է դարձել Իսպանիայում:
Մտահոգություններ կան, որ Մադրիդի ու Բարսելոնայի միջև հակասությունները կարող են բախումների պատճառ դառնալ: