Իսպանիայի ոստիկանությունն առգրավում է քվեատուփերը
Իսպանիայի ոստիկանության աշխատակիցները քվեատուփեր են առգրավում ընտրատեղամասերում, որտեղ պետք է անցնի Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հանրաքվեն: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Մադրիդն անօրինական է համարում հանրաքվեն:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են տարբեր դեպքերի մասին, երբ ոստիկանությունը խոչընդոտել է բնակիչների քվեարկությանը: