211652_close_icon
views-count2271 դիտում article-date 23:01 01-10-2017

Բախումներ՝ Կատալոնիայում

Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ 38 մարդ է տուժել ոստիկանության գործողությունների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել են առողջապահության դեպարտամենտում։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ 2315 ընտրատեղամասերի մեծ մասը, որտեղ պետք անցկացվեր Մադրիդի կողմից անօրինական հայտարարված՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեն, արգելափակված ՝ ոստիկանության կողմից, հայտնում են տեղակազ ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Իսպանիայի ՆԳՆ-ին։ Դպրոցների մեծ մասում, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, համացանցն անջատված է։ Ոստիկանության աշխատակիցները առգրավում են քվեատուփերը։ Մի շարք տեղամասերում ոստիկանությունն ուժով է մարդկանց դուրս բերել շենքերից։ Կատալոնիայի անկախության՝ տեղամասերը պահող կողմնակիցների շրջանում տեղի են ունեցել առաջին ձերբակալությունները։ Տեղամասերի մոտ հավաքված ամբոխը վանկարկում է. «Մենք, միևնույն է, կանցկացնե՛նք հանրաքվե»։ Ընդ որում, Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ Կատալոնիայում շարունակվում է ոստիկանության լրացուցիչ ուժերի ծավալումը։

Նմանատիպ նյութեր