211652_close_icon
views-count1224 դիտում article-date 20:46 27-09-2014

Իսպանիայի իշխանությունները խոստացել են թույլ չտալ Կատալոնիայում անկախության մասին հանրաքվեի անցկացում

Իսպանիայի իշխանությունները խոստացել են թույլ չտալ Կատալոնիայում անկախության մասին հանրաքվեի անցկացում, որը նշանակված է ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Իսպանիայի առաջին փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ հանրաքվե անցկացնելու մասին Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասի կայացրած որոշումը սխալ է, որը կարող է «կոտրել» հասարակությանը: Նա հայտարարել է, որ ոչինչ չի կարող վեր լինել Իսպանիայի ժողովրդի ինքնիշխան կամքից, և որ բոլոր իսպանացիները պետք է որոշեն, թե ինչ է Իսպանիան և ինչպես կազմակերպված այն: Արթուր Մասն այսօր ստորագրել է հրամանը, որի համաձայն` կատալոնցիներն անկախության հարցով կքվեարկեն 2014 թվականի նոյեմբերի 9-ին: Կատալոնիայի իշխանություններն ու բնակիչները, որոնց բաժին է ընկնում Իսպանիայի ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդը, պահանջում են տարածաշրջանին շնորհել անկախություն, քանի որ Մադրիդը նրանց կարծիքով Կատալոնիային չի հատկացնում բավականաչափ ֆինանսավորում: Նրանք կարծում են, որ Իսպանիայի կենտրոնական կառավարությունից անկախանալն օգտակար կլինի իրենց տնտեսության համար:

Նմանատիպ նյութեր