21915 դիտում
23:03 01-10-2017
Կայացավ <<Սրբասար 2017>> Հայաստանի սիրողական հեծանվասպորտի մարզային 7-րդ մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի Սրբասար լեռան ստորոտում տեղի ունեցավ հեծանվասպորտի մարզային 7-րդ մրցաշարը:
Այն կազմակերպել էին Նոյեմբերյանի քաղաքապետարանը, Նոյեմբերյանի զբոսաշրջության կենտրոնը և Սիրողական հեծանվասպորտի ու հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանվավազքի առաջնությանը մասնակցում էին 17 հեծանվորդներ, որոնց միացել էին Նոյեմբերյան համայնքի դպրոցահասակ երեխաներ, որոնցից ամենակրտսերները 12-13 տարեկան տղաներ էին:
Հեծանվասպորտի առաջնությանը ներկա էին ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը, ով հույս հայտնեց, որ մրցումները կդառնան ավանդական:
Լարված ու անզիջում պայքարում մարզային գավաթը 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց Արա Սարգսյանը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Համբարձում Մերմերյանը և Արման Հակոբյանը: Հաշվարկից դուրս հանդես եկող նոյեմբերյանցի դպրոցականներից առաջինը վերջնագիծը հատեց Արամ Մարտիրոսյանը:
Հաղթողներին գավաթները և պատվոգրերը հանձնվեցին Սրբասարի գագաթին գտնվող խաչքարի մոտ, որտեղ և կատարվեց մոմավառություն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+
Նմանատիպ նյութեր
904 դիտում
14:03 02-06-2024
Երևանում Թուրքմենստանի հետ համատեղ անցկացվել է հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար
1324 դիտում
21:50 15-09-2022
Հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը
2802 դիտում
16:36 19-09-2021
Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ. Ուղիղ