211652_close_icon
views-count4561 դիտում article-date 12:57 02-10-2017

Լաս Վեգասի օդանավակայանը հրաձգության պատճառով դադարեցրել է աշխատանքը

Լաս Վեգասի Մաք-Քարրան օդանավակայանը տեղի ունեցած կրակոցների պատճառով անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցրել է թռիչքները։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը։ «Դեպի Մաք-Քարրան օդանավակայան և օդանավակայանից թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են Լաս-Վեգասում կրակոցների մասին տեղեկությունից հետո»,-ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/02/1078782/]հայտնել էինք[/url], որ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել Mandalay Bay հյուրանոցային համալիրի պատշգամբներից մեկից, խաղատան մոըակայքում տեղի ունեցող երաժշտական փառատոնի այցելուների վրա, ինչի հետևանքով սպանվել է 2, վիրավորվել 20-ից ավելի մարդ։

Նմանատիպ նյութեր