211652_close_icon
views-count2226 դիտում article-date 14:40 02-10-2017

Հարկադիր ծառայությունը սեպտեմբեր ամսին ստացել է 9321 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9321 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 1676 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 42 բողոքի: 2017 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7048 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր