211652_close_icon
views-count3001 դիտում article-date 17:25 02-10-2017

Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը

Մայրաքաղաքի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում այս տարի արդեն չորրորդ անգամ մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագիրը, որի ընթացքում սոցիալական և հասարակական ամենատարբեր խմբերում ներառված 2799 ընտանիքներ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Ծրագրի առաջին օրվա ընթացքում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ընտանիքների մի մասն արդեն ստացել է Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու կենցաղային տեխնիկան: «Ցուցակները կազմելիս մենք արել ենք հնարավորը, որպեսզի բացառենք նախորդ տարիների հետ կրկնությունները: Նաև հաշվի են առնվել բնակիչների առաջարկները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Անսպասելի այցից անակնկալի եկած շահառու ընտանիքների անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել ուշադրության ու նվերների համար և ողջունել Երևանի քաղաքապետարանի հերթական ծրագիրը՝ ուղղված մայրաքաղաքի սոցիալական տարբեր խմբերին:

Նմանատիպ նյութեր