Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Նավթի միջազգային շուկայում գների անկումը շարունակվում է։ Այդ են վկայում առևտրի տվյալները։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.26 տկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.45 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.37 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55.91 ԱՄՆ դոլար։