Թուրքիայի նախագահը ժամանել է Թեհրան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այդ մասին հաղորդում է Anadolu-ն։
Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշոօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զյբեքչին, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, մաքսային ու առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, մշակույթի զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհդի Էքերը։
Կայքն այլ մանրամասներ չի հաղորդում։