4365 դիտում
15:46 04-10-2017
Վիրջինիայի միջազգային հետազոտությունների կենտրոնի հետ քննարկվել են ՀՀ գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերին` համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» տնօրեն Վարդան Ուռուտյանը:
Ներկայացնելով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ու ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ դրանք միտված են պետության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով ագրարային ոլորտի զարգացմանը:
«Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտության վրա հիմնված մրցունակ և շահութաբեր գյուղատնտեսություն ունենալն է: Այդ նպատակով հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցները մատուցում են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև ֆերմերների համար իրականացվում են կրթական ծրագրեր, մեծ ուշադրություն ենք դարձնում փորձացուցադրական այգիների հիմնմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելել է, որ հիմնադրամի նպատակն է Հայաստանում հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները և ուսուցման համակարգում ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը:
Կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերն իր հերթին բարձր է գնահատել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ այն կարող է որպես օրինակելի մոդել ծառայել:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Նմանատիպ նյութեր
7193 դիտում
17:14 01-09-2017
Ինդոնեզիայի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները
2443 դիտում
23:03 26-09-2018
Քննարկվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»