47118 դիտում
17:07 04-10-2017
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը շարունակում է հայտնաբերել անտառի նկատմամբ վանդալիզմ կատարողներին. բերման են ենթարկվել տնօրեն ու ԱՁ-ի տնօրեն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով Ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 24-ամյա Ռաֆիկ Պողոսյանին և 50-ամյա Նորհույս Պողոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրանց տնամերձ տարածքում գործող սղոցարանում հայտնաբերել են 3 մետր երկարության 10-20 սմ տրամագծով 60 հատ «եղևնի» տեսակի գերաններ և մոտ 26 խ.մ ընդհանուր ծավալով «բարդի» և «եղևնի» ծառատեսակի 3-4 մետր երկարության տախտակներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան ոչ մի փաստաթուղթ չի եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. և Ն. Պողոսյանները հայր ու որդի են, իսկ Ն. Պողոսյանը աշխատում է «Սևան ազգային պարկի Նորատուս մասնաճյուղում» առանձնացված ստորաբաժանման տնօրեն, իսկ Ռ. Պողոսյանը ԱՁ տնօրեն է, և նրանք կասկածվում են իրենց տնամերձ տարածքում գործող սղոցարանում ապօրինի հատված փայտանյութի վերամշակմամբ տախտակներ և գերաններ ստանալու և իրացնելու մեջ։
Փաստի առթիվ Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15037 դիտում
12:06 29-01-2025
Գողության դեպք՝ Երևանում․ Նուբարաշենում սեփական տան 3-րդ հարկից գողացել են 2 մլն 730 հազար դրամ գումար և ոսկյա զարդեր