2243 դիտում
18:11 04-10-2017
Սփյուռքի նախարարն ընդունել է «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի ներկայացուցիչներին
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարին և խորհրդի անդամ Վահրամ Փիրջանյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Հրաչ Գասպարին «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթեց բեղմնավոր, արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ նա մեծապես կնպաստի ամբողջ աշխարհի կարող ուժերի համախմբմանը տարբեր երկրներում նոր առևտրաարդյունաբերական պալատների ստեղծմանը, դրանց ներգրավմանը ՀԱՑ-ի աշխատանքներում:
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատեց սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության շրջանակներում տեղի ունեցած Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումի պատշաճ կազմակերպումը:
Նախարարը հույս հայտնեց, որ կազմակերպության ակտիվ գործունեության շնորհիվ հայկական սփյուռքի գործարար ներուժը առավել կհամախմբվի և Հայաստանում կավելանան ներդրումները:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս համաժողովում արծարծված խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, ներդրումների խթանման հնարավորություններին:
Քննարկվեցին «Հայկական առևտրային ցանցի» ընդլայնման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, կազմակերպական խնդիրները, տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը ցանցում ներգրավելու մեխանիզմները:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ծառայեց իր նպատակին, իսկ Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումը համաժողովի շրջանակներում կազմակերպելը առանձնահատուկ հնչեղություն հաղորդեց միջոցառմանը:
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
14:13 10-10-2019
Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայկական առևտրային ցանցի գործարար ֆորումին
1302 դիտում
17:29 04-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» առևտրային ցանցի ներկայացուցչին
1710 դիտում
17:22 23-09-2014
ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է հայ համայնքների «Թեքեյան» հիմնադրամի և մշակութային միության ներկայացուցիչներին
Այս բաժնից
607 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
601 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին