1767 դիտում
17:22 23-09-2014
ՀՀ Սփյուռքի նախարարն ընդունել է հայ համայնքների «Թեքեյան» հիմնադրամի և մշակութային միության ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լոնդոնի «Թեքեյան» հիմնադրամի և Հայաստանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին, Ամերիկայի և Կանադայի «Թեքեյան» մշակութային միության անդամ Գևորգ Մարաշլյանին, Հայաստանի «Թեքեյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանին, հիմնադրամի ծրագրերի և լրատվական բաժնի ղեկավար Սեդա Խաչատուրյանին:
ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց տարբեր երկրների հայ համայնքներում գործող «Թեքեյան» մշակութային միության ներկայացուցչությունների մասնակցությունը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ «Թեքեյան» հիմնադրամի և մշակութային միության անդամները հավաստիացրին, որ կառույցներն իրենց համայնքներում պիտի աջակցեն համաժողովին հնչած առաջարկությունների հիման վրա պատրաստված ծրագրի իրագործմանը:
Լոնդոնի «Թեքեյան» հիմնադրամի և Հայաստանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը Լոնդոն հրավիրեց ՀՀ սփյուռքի նախարարին ՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային հանձնախմբերի՝ Անգլիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների և համայնքների ներկայացուցիչների հետ կազմակերպվելիք հանդիպմանը:
Քննարկվեցին համայնքներում «Թեքեյան» մշակութային միության դերի վերաարժևորմանը, կազմակերպչական խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցության հետ կապված հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»