22586 դիտում
23:20 04-10-2017
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը կշնոհվի կրիոէլեկտրոնային մանրադիտարկում մշակող 3 գիտնականների
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այս տարի քիմիայի ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացրել Ժակ Դյուբոշեին, Խոակիմ Ֆրանկին ու Ռիչարդ Հենդերսոնին: Այս մասին [url=https://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2017/]տեղեկացնում է[/url] Նոբելյան հիմնադրամը:
Գիտնականները մրացանակի են արժանացել կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային մանրադիտակի մշակման համար: Հայտնի է, որ կրիոէլեկտրոնային մանրադիտարկումը հնարավորություն է տալիս հետևել մոլեկուլներին՝ դրանք արագ սառեցնելով, բայց միևնույն ժամանակ բնական կառուցվածքը պահպանելով:
Նոբելյան մրցանակակիրներին Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից կտրամադրվի 1.12 մլն եվրո: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:
Նմանատիպ նյութեր
941 դիտում
14:20 08-10-2014
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը հանձնել են գերճշգրիտ մանրադիտակների համար
23592 դիտում
18:56 03-10-2017
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց գրավիտացիոն ալիքներ հայտնաբերողներին
929 դիտում
20:42 07-10-2015
Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները
Այս բաժնից
1852 դիտում
17:24 04-01-2025
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
1417 դիտում
14:05 04-01-2025
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին
1105 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել