4116 դիտում
20:08 04-10-2017
Համակարգիչն է ընտրում այն ընկերություններին, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստուգումներ կատարի. Վարդան Հարությունյան
Բոլոր ընկերություններում ստուգման կանոնակարգը հաստատվում է տարեկան ծրագրում, որի վրա գործուն միջամտություն ՊԵԿ–ը չունի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով «Մուլտի Գրուպ» և «Քեթրին» ընկերություններում կատարվող ստուգումներին:
Պեկ նախագահը նշեց, որ չի գտնում, թե պետությունը պետք է միջամտի բիզնեսի գործունեությունը և առավել ևս դա ՊԵԿ-ի գործը չէ: Նրա խոսքով`համակարգիչն է որոշում, թե որոնք են ռիսկային ընկերությունները:
«Համակարգն ընտրում է ռիսկային ընկերություններին, որտեղ պետք է կատարվեն որոշակի ստուգումներ: Նշված ընկերությունները նախորդ տարվա վերջին ներգրավվել են ստուգումների ցանկի մեջ և դրա համար պետք է ստուգվեն, որևէ խնդիր, արտառոց բան չկա»,- ասաց Վարդան Հարությունյանը և ընդգծեց, որ ստուգումների ցանկը հրապարակվում է:
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
11:37 26-02-2015
Վարձակալը ոչ միայն չի վճարել վարձավճարը, այլև գողացել է տանտիրոջ համակարգիչն ու վաճառել
11027 դիտում
16:05 13-08-2021
«Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր». Ալեքսանդր Ազարյանը՝ մակագրման համակարգիչն առգրավելու մասին․ NEWS.am
Այս բաժնից
826 դիտում
13:32 28-10-2024
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
748 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News