5565 դիտում
09:40 05-10-2017
Սերժ Սարգսյանը փորձեց դուրս գալ թելադրված ռուսական օրակարգից. Ջենգիզ Աքթար. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Սարգսյանի վերջնագիրը Թուրքիային ինձ համար բավականին հետաքրքիր թվաց, քանի որ վստահ եմ՝ Սարգսյանը գիտի, որ Էրդողանը չի արձագանքելու այդ վերջնագրին՝ վավերացնելով այդ արձանագրությունները, ինչպես երեք տարի առաջ, երբ Սարգսյանը կրկին անդրադարձել էր արձանագրություններին:
Կարծում եմ՝ այս անգամ ելույթի թուրքական հատվածի հասցեատերն այն միջազգային հանրությունն էր, որը Սարգսյանի հետ ֆուտբոլային դիվանագիտության, ապա՝ ցյուրիխյան արձանագրությունների նախաձեռնողն էր: Նախաձեռնողների թվում նաև Մոսկվան էր, որն այդ շրջանում որոշակի խնդիրներ էր փորձում լուծել»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ այս մասին ասել է թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը:
Նա նշել է, որ Ս. Սարգսյանը փորձեց դուրս գալ «թելադրված ռուսական օրակարգից»՝ փորձելով հավատարմություն հայտնել Արևմուտքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների և աշխարհում Թուրքիայի ներկայիս դերակատարության ընկալման մասով: Թուրք գործչի որակմամբ՝ սա հետաքրքիր ժեստ էր:
Իր հերթին՝ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասել է, որ Ս. Սարգսյանն իր ելույթով փակեց այն դուռը, որը բացել էր Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Սակայն, ըստ նրա, խոսքը պարզապես այս փուլի մասին է, և ՀՀ իշխանություններն այնուամենայնիվ ապագայում ևս ձգտելու են հայ-թուրքական սահմանի բացմանը, որը ներկայումս անիրատեսական է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5822 դիտում
18:17 11-04-2018
Ջենգիզ Ունդեր. Մեսիի դեմ խաղալը աննկարագրելի էր
7983 դիտում
17:27 26-07-2016
ԱԱԾ-ն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ․ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1112 դիտում
10:21 15-04-2021
Թանկացումները ԵԱՏՄ մաքսային կանոններով են թելադրված․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»