211652_close_icon
views-count8391 դիտում article-date 10:43 05-10-2017

Նստել գետի ափին և սպասել, թե երբ է գետը տանելու ԵԱՏՄ-ի դիակը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ 2013 թվականին մենք հնարավորություն ունեինք չմտնել Մաքսային միություն և այդ աշնանը կարող էինք ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ։ Ի դեպ, չեմ կարծում, որ մոտակա տասնամյակների ընթացքում արժե ձգտել ԵՄ անդամ դառնալ՝ հավելյալ քաղաքական պարտավորություններ ոչ այս, ոչ «այն» կառույցի հանդեպ մեզ պետք չեն։ Պարզ է, որ մաքսային, իսկ այնուհետև Եվրասիական տնտեսական միությունը մեզ կապեց քաղաքական և տնտեսական առումով հետամնաց, անհեռանկարային համակարգի հետ, որը, միևնույն է, վաղ թե ուշ փլուզվելու է։ Մնում է, ինչպես կասեին չինացիները, նստել գետի ափին և սպասել, թե երբ է գետը տանելու ԵԱՏՄ-ի դիակը։ Անվտանգության առումով էլ դա մեզ առանձնապես բան չտվեց՝ Ռուսաստանն արդեն մի անգամ սադրեց Ադրբեջանին, որ հարձակվի մեզ վրա, և ոչ մի երաշխիք չկա, որ նման փորձը չի կրկնվի։ Բայց այս պահին քարոզչություն տանել հօգուտ ԵԱՏՄ-ից դուրս գալու, երբ պարզ է, թե խորհրդարանում և թե հասարակության մեջ չկան այդ քայլն անելու նախադրյալները, դա էլ, ինձ թվում է, արդյունավետ քաղաքական օրակարգ չէ։ Պետք է հաշվի առնել նաև, որ 4 տարվա ընթացքում է՛լ ավելի են սրվել Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, և կամա թե ակամա մասնակցել այդ «հրմշտոցին»՝ մեր կողմից էլ մի փոքրիկ «սկանդալ» սարքելով, արդյոք մեզ դա հիմա պե՞տք է: Եթե Ազգային ժողովում և սոցցանցերում վիճում են մի բանի մասին, որը մոտ ապագայում անիրագործելի է, ուրեմն դա քաղաքական քարոզչություն է՝ այս կամ այն նպատակների իրագործման համար: Կամ էլ՝ պարզապես ժամավաճառություն է, որը ֆեյսբուքի պարագայում ավելի հավանական տարբերակ է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր