211652_close_icon
views-count3921 դիտում article-date 15:07 05-10-2017

ՏՏ ոլորտում պրոդուկտ ստեղծելու մեծ ներուժ, լավ գաղափարներ ունենք, բայց այն վաճառելու խնդիր ունենք. վարչապետ

Կառավարության նիստում այսօր վարչապետը տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացման վերաբերյալ հանձնարարական է տվել: Վարչապետը նշել է, որ վերջերս կայացած «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի ընթացքում կրկին արձանագրվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահաման ներուժը: «ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն, մասնավորապես՝ առկա է նոր շուկաների մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր` համապատասխան գործիքների նախատեսմամբ: «Մենք այստեղ իրականում կիրառական պրոդուկտ ստեղծելու մեծ ներուժ, լավ գաղափարներ ունենք, բայց այն վաճառելու խնդիր ունենք, և այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր