964 դիտում
14:23 14-05-2024
Ունենք հստակ ծրագիր, բայց ներկայացնում ենք անհրաժեշտ չափաբաժնով, դեղը լավ բան է, բայց գերդոզավորումը վնաս է տալիս․ Սրբազանը՝ Շարժման ծրագրի մասին
Իմփիչմենթ նախաձեռնելու գործընթացը կա, ընթանում է, մենք հանդիպում ենք քաղաքական դաշտի ուժերի հետ, այս ընթացքում որոշների հետ հանդիպել ենք արդեն։
Այս մասին Ժուռնալիստների միությունում ասաց Բագրատ Սրբազանը։
Ճշտող հարցին՝ Իշխան Զաքարյանից հստակ պատասխան ստացե՞լ է, նա պատասխանեց, թե ենթադրությունների, դավադրությունների մեջ չեն․
«Մենք ճանապարհը գծել ենք, գնում ենք առաջ, ով էդ ճանապարհին կկանգնի, բարի է եկել, ով չի կանգնի, դուրսը կմնա։ Մենք բոլոր քայլերն արել ենք ու շարունակում ենք անել, Իշխան Զաքարյանի պահով հրապարակային հայտարարել եմ, մնացածը նրանից պետք է հարցնեք»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենց քայլերը գծված են, օրակարգը սահմանված է, իրենք այդ օրակարգով, քայլարշավով գնում են առաջ։ Նա ասաց, որ ընդդիմությունը տեղյակ չէր, որ պետք է հարթակից իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու մասին հայտարարեր, դա անակնկալ էր․
«Իմ հայտնվելը փողոցում անակնկալ չէր՞, այս շարժումի ամեն ինչն էլ անակնկալ է։ Մենք ունենք ծրագիր, բայց պարտավոր չենք ամեն ինչ այն չափաբաժնով տալ, ինչքանով մենք գիտենք, քայլ առ քայլ ներկայացնում ենք ինչ-որ պետք է ու անհրաժեշտ է, դեղը լավ բան է, բայց երբ գերդոզավորում է լինում, վնաս է տալիս»,- ասաց նա։
Հարցին էլ՝ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար չպե՞տք է սպասեին այնքան, մինչև փողոցում այնքան մարդ լիներ, որ ճնշում լիներ, ոչ թե հենց սկզբից, Բագրատ Սրբազանն ասաց․
«Ոչ, մենք հայտարարել ենք մեր օրակարգի մասին, խնդիրը հետևյալն է մեր քայլերը հերթով գնում են առաջ։ Մենք հայտարարել ենք մեր օրակարգի, ծրագրի, գաղափարի մասին, որ սա է լինելու ճանապարհը, ոչ թե ավարտված վերջացրած փաստի մասին ենք ասել։
Նաև սխալ պատկերացում կա, եթե 10, 20, 50 կամ 100 հազար մարդ հավաքվեց ուրեմն վերջ՝ լավ իմաստով, եթե 5 հոգի եղավ, ուրեմն վատ իմաստով վերջ, ոչ այդ տրամաբանությունը պետք է փոխվի»։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ հարցրեց՝ սա մեկ բառով հեղափոխությո՞ւն է, պայքա՞ր, շարժո՞ւմ, նա պատասխանեց․
«Ոչ, սա անմահության երթ է, չակնկալիքների պայքար՝ հաշտության օրակարգով, ճշմարտության հաղթանակով»։

Նմանատիպ նյութեր
4227 դիտում
16:04 07-06-2019
Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Նիկոլ Փաշինյան
3921 դիտում
15:07 05-10-2017
ՏՏ ոլորտում պրոդուկտ ստեղծելու մեծ ներուժ, լավ գաղափարներ ունենք, բայց այն վաճառելու խնդիր ունենք. վարչապետ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»