3871 դիտում
22:07 05-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր 4-րդ
Արդեն չորրորդ օրն անընդմեջ Երևանում շարունակվում է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներով իրականացվող սոցիալական ծրագիրը: «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո անցկացվող ծրագրի ընթացքում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելում են մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ՝ փոխանցելով մայրաքաղաքի սերն ու ջերմությունն ու տարատեսակ նվերներ՝ կենցաղային տեխնիկա: Չորրորդ օրվա ընթացքում ևս 318 ընտանիք ստացել է սիրո քաղաք Երևանի նվերները:
Ծրագրում ընդգրկված ընտանիքների անդամները, սիրով և մեծ ոգևորությամբ ընդունելով քաղաքապետարանի և վարչական շրջանների ներկայացուցիչներին, իրենց հերթին շնորհավորանքներ են հղել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ Երևանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ սոցիալական ծրագրում ընդգրկվել են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում՝ ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:
Հատկանշական է, որ Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի կապակցությամբ պատասխանատուները նվերներ կհանձնեն ճիշտ այդքան թվով ընտանիքների:
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը:
Նմանատիպ նյութեր
3619 դիտում
16:27 03-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երկրորդ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2688 դիտում
18:32 04-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երրորդ
3515 դիտում
18:26 06-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր 5-րդ
Այս բաժնից
475 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
700 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
640 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել